Բոլոր նորությունները

Արտյոմ Պուտուլյան. «ՀՀԼ-ում հոկեյի մակարդակը զգալիորեն բարձրացել է»

2024-12-22 15:28
«Պղպեղների» հարձակվողը կիսվել է իր առաջին հանդիպման տպավորություններով լիգայում, ինչպես նաև ԱՀԼ-24/25 կանոնավոր առաջնության 4-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղի (1:6) վերաբերյալ իր կարծիքով։

— ՀՀԼ-ում այսօր քո դեբյուտն էր։ 2023 թվականին դու մասնակցել ես «Երևանյան գիշերներ» մրցաշարին։ Ինչպե՞ս կգնահատես հոկեյի մակարդակը այդ պահից։
— Կարծում եմ, որ հոկեյի մակարդակը զգալիորեն աճել է։ 2023 թվականին հոկեյը լրիվ այլ էր՝ ավելի սիրողական։ Այժմ նոր հոկեյիստներ են միացել, մարզադպրոցի սաներ։ Խաղալը դարձել է շատ ավելի հետաքրքիր։

— «Պղպեղների» մոտ ԲԿՄԱ-ի դեմ բազմաթիվ պահեր կային։ Միգուցե այսօրվա խաղին միայն իրացումն էր պակասո՞ւմ։
— Խաղի առումով կարծում եմ՝ մեզ չհերիքեց։ Առաջին մեկուկես շրջանը մենք հավասար էինք խաղում, քանի որ միայն երկու եռյակի կազմ ունեինք։ Մենք բավականին արագ հոգնեցինք, սխալ հաշվարկեցինք մեր ուժերը։ Վրիպեցինք մեզ հասած պահերը իրացնելու հարցում և հոգնածության ֆոնի վրա թույլ տվեցինք սխալներ, որոնք հանգեցրին մեր դարպասի գոլերին։

Հիշեցնենք, որ «Պղպեղները» իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունվարի 11-ին, ժամը 11:00-ին՝ «Փյունիկի» դեմ։