Արսեն Ասատրյան. «Առյուծները» ցույց տվեցին լավ պայքար»
2024-10-27 17:47
«Փյունիք»-ի հարձակվողը ամփոփեց AHL-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքի «Առյուծներ»-ի դեմ 3-րդ խաղի արդյունքները (2:3).
— Ձեր կարծիքով, այսօր պարտության հիմնական պատճառները ո՞րն էին։
— Չեմ կարող հատուկ ինչ-որ պատճառ նշել։ Տղաները լավ տրամադրված դուրս եկան, խաղացին։ Առաջին խաղափուլը մի քիչ զիջեցինք, երկրորդում հավաքվեցինք, երրորդում էլ ընդհանրապես աշխատեցինք՝ ամեն ինչ կարգին էր։ Կհանգստանանք ու կցուցադրենք իսկական պայքար։
— Առաջին խաղափուլում շատ հույզեր կային, և շատ հեռացումներ։ Ինչո՞ւ։
— Այո, չգիտեմ, երևի արդեն խաղին դուրս եկանք՝ հաղթանակը մեր գրպանում պատկերացնելով։ Բայց մրցակիցը լավ պայքար ցույց տվեց։ Վաղը մեզ համար ու նրանց համար էլ ավելի դժվար է լինելու։ Հիմա կգնանք հյուրանոց՝ հանգստանալու, և վաղը ամեն ինչ նորմալ կլինի. «Փյունիքը» կհաղթի։
— Երկրպագուները այսօր շատ էին սպասում հաղթանակի, արդեն հույս ունեին, որ գավաթը կբարձրացնեք։
— Երկրպագուներ, ձեր ձայնը շատ պարզ լսվում էր։ Ձեր օգնությամբ խփեցինք երկու գոլ։ Ձեր աջակցությունն անգնահատելի է։
Չորրորդ խաղը կկայանա հոկտեմբերի 27-ին, Ծարավ Աղբյուր փողոց 55/25 հասցեում։ Սկիզբը՝ ժամը 21:00։