Բոլոր նորությունները

"Առյուծները" հաղթեցին ԲԿՄԱ-ին և երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին

AHL-24/25 կանոնավոր առաջնության 2-րդ տուրի խաղում «Առյուծները» հաղթեցին ԲԿՄԱ-ին՝ 7:5 հաշվով։

«Առյուծների» կազմում դուբլ ձևակերպեցին Արտյոմ Լեկոմցևը և Արսեն Համբարձումյանը, իսկ մեկական գոլ խփեցին Արման Ենոքյանը, Մաքսիմ Կուզնեցովը և Մաքսիմ Լեոնովը։

Խաղի վիճակագրություն

ԲԿՄԱ-ի կազմում աչքի ընկան Կոնստանտին Սոսնովսկին, Գեորգի Պրոկոպենկոն, Արծրուն Խաչատրյանը, Սեյրան Սաղաթելյանը և Սերգեյ Հովհաննիսյանը։

Հաջորդ խաղային շաբաթավերջին «Առյուծները» դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, հանդիպելու են «Պղպեղների» հետ, իսկ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23:00-ին, խաղալու են «Փյունիկի» դեմ։

ԲԿՄԱ-ն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23:00-ին, հանդիպելու է «Փյունիկի» հետ, իսկ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, խաղալու է «Պղպեղների» դեմ։