ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչն ու հարձակվողը կիսվել են AHL-24/25 կանոնավոր առաջնության 1-ին տուրի՝ «Պղպեղների» (7:6) դեմ հանդիպման տպավորություններով:
— Պատմական առաջին խաղը, առաջին հաղթանակը: Շնորհավորում եմ նաև ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի և հարձակվողի դեբյուտի առթիվ: — Հաղթեցինք, և էմոցիաները միայն դրական են: Խաղը չսկսվեց այնպես, ինչպես մենք ցանկանում էինք: Պարզ էր, որ տղաները դեռ միմյանց հետ սովոր չէին խաղալու: Սկզբում չէր ստացվում հասկանալ, թե ինչպես համագործակցել: Բայց խաղի ընթացքում ամեն ինչ պարզ դարձավ: Կարծում եմ՝ թիմը կատարեց խաղի պլանը: Շնորհակալ եմ նրանց դրա համար: Շնորհակալ եմ դարպասապահին, ով պայքարեց մինչև վերջ: Սա կարևոր հաղթանակ էր ԲԿՄԱ-ի համար: Լավ դեբյուտ էր, իմ կարծիքով:
— Թիմը կազմված է տարբեր թիմերի հոկեյիստներից, որոնք նախկինում խաղացել են ԱՀԼ-ում: Սկզբում համագործակցություն չկար, բայց հետո ամեն ինչ ստացվեց: — Այո, կարծում եմ, դա ժամանակի հարց է: Սեզոնի ընթացքում համագործակցությունն ավելի լավը կլինի: Տղաները սովորում են միմյանց: Ոմանք խաղում են մեկ ոճով, մյուսները՝ այլ: Փորձում ենք շարքերը փոխել այնպես, որ լավ հոկեյ ստացվի: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Սկիզբը շատ խոստումնալից է:
— Առավոտյան «Առյուծների» դեմ խաղն է, նրանք հաղթել են «Փյունիքին»: Ի՞նչ կասեք մրցակցի մասին: — Այո, տեսել եմ առավոտյան խաղը: Լավ են շարժվում: Նրանք էլ մի քանի նոր խաղացող ունեն, այդ թվում՝ նրանք, ովքեր կարող են որոշել խաղի ելքը: Այնպես որ, կարծում եմ, առավոտյան լավ հոկեյ, լավ պայքար է սպասվում:
ԲԿՄԱ-ն իր հաջորդ խաղը կանցկացնի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, «Առյուծների» դեմ: