Բոլոր նորությունները

Դավիթ Սազբանդյան. «ԲԿՄԱ-ի դեմ խաղալը հեշտ չի լինելու»

2024-11-18 14:27
AHL-ի նոր ակումբի գլխավոր մարզիչն ու հարձակվողը խոսել է կազմի ձևավորման մասին և կիսվել հայկական հոկեյի լիգայի 3-րդ մրցաշրջանից ունեցած սպասելիքներով:

- Դու վերցրել ես թիմի ղեկավարումը և նախամրցաշրջանում միանգամից մի քանի գործառույթ ես կատարում ՝ գենմենեջեր, գլխավոր մարզիչ, խաղացող ։
- Այո, ես այդպիսի պատասխանատվություն եմ ստանձնել։ Լիգայի ղեկավարության հետ համատեղ լուծել կազմի ձևավորման հարցերը։ Թիմը հիմնականում բաղկացած կլինի Falcons և Shark թիմերի նախկին հոկեյիստներից, բայց նոր անուններ կհայտնվեն: Առաջին հերթին շեշտը դրել ենք հայ հոկեյիստների և այն խաղացողների վրա, ովքեր հայկական արմատներ ունեն ։

- Ոչ ոք չգիտի, թե ինչ սպասել ԲԿՄԱ-ից նոր մրցաշրջանում:
- Չնայած նրան, որ թիմը նոր է, այն հանգիստ կմտնի AHL-ի տեմպերի մեջ։ Կարծում եմ ՝ գործող թիմերից ոչ մեկի համար հեշտ չի լինի խաղալ մեզ հետ։

- Կարելի է թիմին տիտղոսի հավակնորդ անվանել:
- Միայն կարող եմ ասել, որ ԲԿՄԱ-ն հաստատ կպայքարի չեմպիոնության համար:

- Ինչ ես սպասում AHL-ի երրորդ մրցաշրջանից, որը տեղի կունենա Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի մասնակցությունից առաջ:
- Առաջիկա մրցաշրջանը շատ կարևոր է հայկական հոկեյի զարգացման համար։ Նախ կլինի այն, ինչին մենք վաղուց էինք սպասում ՝ ուժային պայքար։ Սա կավելացնի դիտարժանություն և տեմպ խաղի մեջ: Արագությունը պետք է ավելի մեծ լինի, որպեսզի քեզ չսեղմեն սառույցին մոտ։
Եվ նաև ուզում եմ ասել, որ շատ լավ է, որ լիգայում ամեն տարի հայտնվում են նոր անուններ, նոր հոկեյիստներ։ Միայն դրա շնորհիվ լիգան կարող է աճել և բազա ստեղծել Հայաստանի հավաքականի համար, որը 15 տարի անց կրկին կխաղա աշխարհի տնային առաջնությունում: