Մրցաշրջանի առաջին փուլի 6 հանդիպումների արդյունքներով Դավիթ Սազբանդյանի թիմը զբաղեցրել է առաջին տեղը՝ վաստակելով 8 միավոր։ ԲԿՄԱ-ն հաղթել է չորս խաղում և կրել երկու պարտություն։

Բանակային թիմը նվաճել է տիտղոսը Հայաստանի հոկեյի լիգայում դեբյուտային մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ ԲԿՄԱ ակումբը ստեղծվել է մինչև մրցաշրջանի մեկնարկը ՀՀԼ-ի նախկին մասնակիցների Falcons և Akula թիմերի հիման վրա: