Բոլոր նորությունները

Սեյրան Սաղաթելյան. «Մենք 100%-ով պատրաստ ենք։ Թիմը առավելագույնս տրամադրված է հաղթանակի»

ԲԿՄԱ-ի հարձակվողը պատմեց թիմի տրամադրվածության և «Առյուծների» հետ սպասվող խաղից ունեցած ակնկալիքների մասին։

— Եթե ձեր թիմը շաբաթ օրը պարտվի, ապա «Առյուծները» կդառնան չեմպիոն: Որքանո՞վ է դա ավելացնում ճնշումը խաղից առաջ:
— Ես վստահ եմ, որ մեր թիմը շաբաթ օրը չի պարտվի, և «Առյուծները» չեն դառնա կանոնավոր առաջնության չեմպիոն: Մեզ վրա ճնշում չկա, սա սովորական խաղ է, որը մենք կշահենք:

— Դուք պայքարում եք առաջին տեղի համար ձեր դեբյուտային մրցաշրջանում: Ինչպե՞ս է թիմը հաղթահարում այս մարտահրավերը:
— Թիմը շատ լավ է հաղթահարում: Մեզ մեծապես օգնեցին Մոսկվայում անցկացված հավաքները: ԲԿՄԱ-ի խաղացողների մեծ մասը մասնակցել է այդ հավաքներին, և լիակատար վստահությամբ կարող եմ ասել, որ մենք 100%-ով պատրաստ ենք: Թիմը նպատակադրված է հաղթանակի:

— Հաշվի առնելով աղյուսակի իրավիճակը, ո՞ր թիմի հետ կցանկանայիք հանդիպել փլեյ-օֆֆում:
— Մենք պատրաստ ենք խաղալ ցանկացած մրցակցի հետ: Ամեն թիմ հարգանքի է արժանի, և մեզ միշտ հաճելի է դուրս գալ սահադաշտ՝ նրանցից յուրաքանչյուրի դեմ: