Ալբերտ Գևորգյանը պատմել է AHL-ի փլեյ-օֆֆի եզրափակչին "Առյուծների" նախապատրաստության մասին
2024-10-19 14:48
Հուսով եմ, որ կլինեն դիտարժան հանդիպումներ, երկար դադարից հետո ցանկանում եմ ուրախացնել մեր երկրպագուներին և հոկեյի սիրահարներին: Թիմը ջանասիրաբար պատրաստվել է հանդիպումներին, գտնվում է լավ ֆիզիկական վիճակում։
Անընդհատ վերլուծում ենք նախորդ հանդիպումները, աշխատում սխալների վրա և տակտիկական պարապմունքներ անցկացնում սառույցի վրա։ Ամեն ինչ կանենք տիտղոսը պաշտպանելու համար։