AHL-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքի չորրորդ խաղում «Առյուծները» հաղթանակ տարան 11:3 հաշվով։
«Առյուծներ»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձան Արտյոմ և Մաքսիմ Կուզնեցովները, մեկական տափօղակ խփեցին Դավիթ Գրիգորյանը, Արթուր Հարությունյանը, Էրիկ Միքայելյանը, Արսեն Համբարձումյանը և Ալբերտ Գևորգյանը։ «Փյունիք»-ի կազմում տափօղակներ խփեցին Ռուբեն Մովսեսյանը, Էդուարդ Մալաքյանը և Արմեն Այրյանը։
Հինգերորդ խաղի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։ Հետևեք նորություններին սոցիալական ցանցերում։