AHL-24/25 կանոնավոր առաջնության 3-րդ տուրի հանդիպմանը «Առյուծները» օվերթայմում հաղթեցին «Պղպեղներին»` 7:6 հաշվով։
«Առյուծների» կազմում հինգ գոլի հեղինակ դարձավ Մաքսիմ Կուզնեցովը։ Հիմնական ժամանակում ևս մեկ գոլ խփեց Արտյոմ Լեկոմցևը, իսկ օվերթայմում հաղթական գոլը Մաքսիմ Լեոնովի հաշվին է։
Խաղի վիճակագրություն
«Պղպեղների» կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Խուդյակովը, իսկ Կարեն Կասպարյանցը, Սամվել Դավթյանը, Տիմուր Խամզինը և Իվան Ինյակովը խփեցին մեկական գոլ։
«Առյուծները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23:00-ին, «Փյունիկի» դեմ։
«Պղպեղները» նույն օրը՝ ժամը 11:00-ին, կհանդիպեն ԲԿՄԱ-ի հետ։
«Պղպեղները» նույն օրը՝ ժամը 11:00-ին, կհանդիպեն ԲԿՄԱ-ի հետ։