Մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող ճանաչվեց «Փյունիք»-ի հարձակվող Տիգրան Մանուկյանը: Նա 7 խաղում վաստակել է 23 (11+12) միավոր ։
Լավագույն ռմբարկու ճանաչվել է «Փյունիք»-ի հարձակվող Իգոր Կրիվիխը։ Նա 9 խաղերում վաստակել է 30 (11+19) միավոր։
Լավագույն դիպուկահար ճանաչվել է «Փյունիք»-ի հարձակվող Վալենտին Կովալենկոն։ Նա 10 խաղերում խփել է 16 տափօղակ։
Լավագույն պաշտպան է ճանաչվել Էդուարդ Մալակյանը։ «Փյունիք»-ի խաղացողը 10 խաղերում վաստակել է 11 (4+7) միավոր։
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Արթուր Բալույանը։ «Փյունիք»-ի դարպասապահը փլեյ-օֆֆը ավարտել է 4.5 վստահության գործակցով և 79% արտացոլված հարվածներով։