Բոլոր նորությունները

ԲԿՄԱ-ն իր պատմության առաջին խաղում հաղթեց «Պղպեղներին»

2024-12-08 03:56
AHL 24/25 մրցաշրջանի կանոնավոր առաջնության 1-ին տուրի խաղում ԲԿՄԱ-ն 7։6 հաշվով հաղթեց «Պղպեղներին»։

ԲԿՄԱ-ի կազմում երկուական տափօղակ դարպաս ուղարկեցին Եվգենի Լալայանցը և Գեորգի Պրոկոպենկոն, մեկական անգամ աչքի ընկան Սեյրան Սաղաթելյանը, Դավիթ Սազբանդյանը և Սերգեյ Օհանեզովը։

Խաղի վիճակագրություն

«Պղպեղներ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձան Սպարտակ Սավվատեևը և Ալեքսեյ Յանցելովսկին, մեկական գոլի հեղինակ դարձան Սերգեյ Խուդյակովը և Սամվել Դավթյանը։

ԲԿՄԱ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 8-ին ՝ ժամը 11:00-ին, "Առյուծների" դեմ: "Պղպեղները" նույն օրը ՝ ժամը 23:00-ին, կմրցեն"Փյունիկի" հետ: