Բոլոր նորությունները

Արծրուն Խաչատրյան․ «Մեր դարպասապահը այսօր առյուծի պես կանգնեց»

2024-12-22 15:21
ԲԿՄԱ-ի հարձակվողը ամփոփեց ԱՀԼ 24/25 կանոնավոր առաջնության 3-րդ և 4-րդ տուրերի՝ «Փյունիկի» (10:6) և «Պղպեղների» (6:1) դեմ հանդիպումների արդյունքները։

— Երեկ "Փյունիկի" հետ շատ արդյունավետ հանդիպում ստացվեց։
— Շնորհակալություն տղաներին խաղի համար։ Մաքուր, լավ խաղ ստացվեց։ Պաշտպանությունում փոքր խնդիրներ կային, բայց ոչինչ։ Կաշխատենք պաշտպանությունում և, կարծում եմ, մեր խաղն ավելի լավը կլինի։

— «Պղպեղներին» միայն մեկ անգամ թույլ տվեցիք գոլի հեղինակ դառնալ։
— Պետք է շնորհակալություն հայտնել Արսեն Գասպարյանին։ Նա այսօր դարպասում առյուծի պես կանգնած էր։ Տղաները բոլորը պայքարում էին, օգնում Արսենին։ Երեկ առաջին խաղը նա ոչ այնքան հաջող սկսեց, բայց այսօր աջակցեցինք նրան, հնարավորություն տվեցինք զգալ խաղը։ Հիանալի խաղաց։ Բոլորը պայքարում էին։ Երեկ էլ սխալների վրա աշխատեցինք։ Այնպես որ, բոլորը հիանալի էին։

ԲԿՄԱ-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 11-ին, ժամը 23:00-ին, «Առյուծների» դեմ։