ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ և հարձակվող Դավիթ Սազբանդյանը խոսեց «Փյունիկի» դեմ խաղի (3:10) արդյունքների, թիմի համար ՀՀԼ-ի նորամուտային մրցաշրջանի մասին, ինչպես նաև կիսվեց «Փյունիկի» հետ հնարավոր կիսաեզրափակիչ հանդիպման իր ակնկալիքներով:
— Թվում է՝ ինչ-որ պահի թիմի խաղը փլուզվեց, և խաղալու ցանկություն չկար։ Այդպե՞ս էր։
— Իրականում առաջին փուլը լավ սկսեցինք։ Այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ հեռացումները կոտրեցին խաղը։ Հոգեբանական առումով դա ազդեց թիմի վրա։ Բայց սխալները կվերլուծվեն, համապատասխան հետևություններ կարվեն։ Աշխատանք կկատարենք։ Համոզված եմ, որ փլեյ-օֆֆում լրիվ այլ հոկեյ կլինի՝ անկախ նրանից, թե ում հետ հանդիպենք։
— ԲԿՄԱ-ն իր առաջին կանոնավոր առաջնությունը կարող է որպես պլյուս համարել: Համաձա՞յն ես:
— Կարճ ժամանակում տղաների հետ համատեղ խաղալ սովորեցինք։ Ինչ-որ փոխըմբռնում կա, ինչը, իմ կարծիքով, ամենակարևորն է՝ հանդերձարանում և պահեստայինների նստարանին, ապա միայն սառույցի վրա։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ Պատրաստվում ենք փլեյ-օֆֆին, միակ նպատակն է՝ հաղթանակը։ Գավաթը մերն է լինելու։
— Առաջին փուլում ամենայն հավանականությամբ ԲԿՄԱ-ն կհանդիպի «Փյունիկի» հետ։ Ի՞նչ սպասելիքներ ունես այս սերիայից։
— Թիմերը ավելի փակ հոկեյ կխաղան։ Այսպիսի կոպիտ սխալներ չեն լինի։ Խաղը կլինի ավելի զգուշավոր։ Կարող եմ ասել, որ ԲԿՄԱ-ն այսօր նման խաղ այլևս չի ցուցադրի։