Բոլոր նորությունները

Սպարտակ Սավվաթեև. «Իմ լակրոս-գո՞լը. առանց մեկնաբանությունների»

«Պղպեղների» պաշտպանն ամփոփեց AHL 24/25 մրցաշրջանի կանոնավոր առաջնության 2-րդ տուրի «Փյունիկի» հետ հանդիպումը (13:11):

— Խաղն անցավ շատ լավ և արդյունավետ: Այսօր շատ գոլեր ընդունեցինք, քիչ պաշտպանվեցինք, ինչպես ցույց է տալիս հաշիվը։ Սակայն խաղն իսկապես հիանալի էր, մրցակիցներն էլ լավ խաղացին։ Շատ խաղացին թվային փոքրամասնությամբ։ Նրանց համար դա դժվար էր, և հաղթանակը մնաց մեզ։

– Նկարագրի՛ր այն պահը, երբ գլխով հարվածեցիր բորտին:
– Պարզապես գլուխս իջեցրի, ու այնպես ստացվեց, որ հարվածեցի, մի պահ շունչս կտրվեց։ Լուրջ ոչինչ չեղավ։ Մի փոքր պառկեցի, հանգստացա և նոր ուժերով դուրս եկա։

Խաղի վիճակագրություն

– Դու նաև կատարեցիր «ջրաղաց», մինչ այդ նման ուժային հնարք AHL-ում ոչ ոք չէր արել:
– Դա շատ կեղտոտ քայլ էր, չի կարելի էր այդպես անել, բայց տվյալ պահին ընդամենը վայրկյանական որոշում էր, ու ես արեցի։

– Դու նաև լակրոս-գոլ խփեցիր։
– Պարզապես առանց մեկնաբանությունների։ Չեմ կարող ոչինչ ասել։ Գեղեցիկ գոլ էր (ծիծաղում է):