Բոլոր նորությունները

Սերգեյ Կուզմինով․ «Պղպեղներն անկարգապահ խաղացին և չօգնեցին դարպասապահին»

Պղպեղներ» թիմի ավագը ամփոփեց ՀՀԼ-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրի «Փյունիկի» դեմ հանդիպման արդյունքները (7:15):

— Մենք խաղացինք անկարգապահ և չկատարեցինք մարզչի ցուցումները։ Վատ էինք գործում վերադառնալիս, հաճախ կախվում էինք դաշտի մի հատվածում։ Շատ էին 3-ը 2-ի, 3-ը 1-ի, 3-ը 0-ի դեմ խաղային իրավիճակները։ Ապշեցուցիչ էր։ Այսօր չօգնեցինք մեր դարպասապահին, հիասթափեցրինք Արտյոմին։ Կփորձենք ուղղել մեր սխալները։

— Ինչպե՞ս ես քեզ զգում ազգային հավաքականի հավաքից հետո։
- Դե, դժվար է։ Մի քիչ անսովոր, անհարմար։ Թվում է՝ վերադարձել ենք տուն, բայց ինչ-որ հարմարվելու կարիք կա։ Դժվար էր վազել։ Բոլորս նույն իրավիճակում ենք։ «Փյունիք»-ն էլ էր նույն կերպ մարզվում, ինչպես մենք։

— Չի՞ անհանգստացնում քեզ այն, որ «Պղպեղները» նման հոկեյ են ցույց տալիս փլեյ-օֆֆից առաջ։
— Տարբեր խաղեր ենք անցկացրել այս մրցաշրջանում։ Կա այն, ինչին պետք է ձգտենք, և կա՝ ինչին պետք է վերադառնանք։ Պետք է խոսենք, քննարկենք։ Իհարկե, անհանգստացնում է։ Կցանկանայի ավելի շատ կարգապահություն։ Վաղը ևս մեկ խաղ ունենք։ Կաշխատենք, կմտածենք։ Հետո երկու շաբաթ կլինի փլեյ-օֆֆից առաջ պատրաստվելու համար։ Այլևս նահանջելու տեղ չկա։