«Փյունիկի» պաշտպանը կիսվել է ԲԿՄԱ-ի և «Առյուծների» դեմ խաղերից ունեցած սպասելիքներով:
— «Փյունիկն» անսպասելիորեն մեկնարկեց երկու անընդմեջ պարտությամբ: Ի՞նչն է, ըստ քեզ, անհաջող մեկնարկի հիմնական պատճառը։
— Հնարավոր է ՝ չեմպիոնությունից հետո առաջին հանդիպումներում ավելի հանգիստ դուրս եկանք։ Գուցե մի փոքր էլ ինքնավստահ էինք ու պատրաստ չէինք ծանր պայքարին։ Թերևս դա մեզ չօգնեց։ Եվ դա ակնհայտորեն արտացոլվեց:
Բայց մենք խաղում էինք ընդամենը մեկուկես կազմով։ Ու տեմպը շատ բարդ էր։ Այդ պատճառով շատ հաճախ չէինք հասցնում, բազմաթիվ դրվագներում զիջում էինք պայքարում։ Սակայն դեռ շատ խաղեր ունենք առջևում։ Եվ շատ հնարավորություններ դեռ կան։ «Փյունիկն» իրեն դեռ հստակ ցույց կտա։
— «Փյունիկն» առաջին անգամ կխաղա ԲԿՄԱ-ի հետ։ Անցած հանդիպումներից ինչ կարծիք ունես թիմի մասին:
— Ես դիտել եմ նրանց խաղերը և կարող եմ վստահ ասել, որ սա այն թիմը չէ, որի հետ ցանկալի կլիներ հանդիպել փլեյ-օֆֆում։ Նրանք ուժեղացել են և բերել են շատ լավ խաղացողներ։ Բավականին արագ ու տեխնիկապես լավ թիմ է։
Նրանք նաև սիրում են, մեղմ ասած, գաղտնի խաղալ , այնպես որ պետք է զգոն լինել և պատրաստ ամեն ինչի։ Երբեմն հույզերը գերակշռում են սառույցի վրա։ Դժվար կլինի նրանց դեմ խաղալ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով։ Կարծում եմ, շատ հետաքրքիր դիմակայություն կլինի։
— «Առյուծները» հաղթեցին «Փյունիկին» մրցաշրջանի առաջին խաղում։ Կիրակի դուք կրկին կմրցեք։ Թիմը հասցրե՞լ է փոխվել փլեյ-օֆֆի եզրափակիչից հետո։
— Սա միանշանակ այն թիմը չէ, որի հետ մենք խաղացինք եզրափակչում։ Նրանք լավ ուժեղացել են, մեծ աշխատանք են կատարել կառավարման և խաղացողների ընտրության հարցում։ Նրանց կազմի մեջ հայտնվել են շատ արագ ու տեխնիկապես լավ խաղացողներ, որոնց հետ դժվար է պայքարել։ Բայց մենք պետք է ռևանշ վերցնենք։

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ը դեկտեմբերի 21-ին, ժամը 23:00-ին, կմրցի ԲԿՄԱ-ի հետ, իսկ դեկտեմբերի 22-ին, նույն ժամին՝ «Առյուծների» հետ։