Բոլոր նորությունները

Արտյոմ Կուզնեցով. «Մենք արդեն երկու անգամ հաղթել ենք կանոնավոր մրցաշարում։ Մեր նպատակը՝ Գրիգոր Մկրտչյանի գավաթն է»

2025-01-26 04:00
«Առյուծներ» թիմի հարձակվողը և գլխավոր մարզչի պաշտոնակատարը ամփոփեց ՀՀԼ-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպման արդյունքները (4:10), ինչպես նաև անդրադարձավ չկայացած վաղաժամ չեմպիոնությանը։

— Դուք կարող էիք դառնալ կանոնավոր առաջնության հաղթող, բայց չստացվեց։ Ընդունեցիք 10 գնդակ։
— Խնդիրը պաշտպանության մեջ է։ Կորցրեցինք խաղի թելը, հատկապես երկրորդ խաղաշրջանում։ Կային որոշակի անհարկի կորուստներ, վերադարձի բացակայություն։ Խաղը տևում է 60 րոպե, ես թիմին ասացի։ Կաշխատենք բարելավել պաշտպանության խաղը։ Ընդհանուր առմամբ, խաղը չեն թողել, մինչև վերջ պայքարեցին։ Դրա համար մեծ շնորհակալություն թիմին։ Իսկ ԲԿՄԱ-ն ցույց տվեց լավ հոկեյ։

— Եթե այնպես ստացվի, որ ի վերջո չդառնաք կանոնավոր առաջնության հաղթող, դա կարելի՞ է անվանել աղետ։
— Մենք արդեն երկու անգամ հաղթել ենք կանոնավոր առաջնությունում, մեր նպատակը փլեյ-օֆֆն է։ Գրիգորի Մկրտչյանի գավաթը։