2024 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի հոկեյի լիգայի (ՀՀԼ) Վերահսկիչ-կարգապահական կոմիտեի նիստը, որի ընթացքում ընդունվեցին հետևյալ որոշումները
Նշված խաղային դրվագում Ա․ Իվանովը (№16) թույլ է տվել «սխալ հարձակում մրցակցի վրա» խախտումը, որի համար նրան տրվել է մեծ կարգապահական տուգանք մինչև խաղի ավարտ։
ՀՀԼ-ի հաստատած Կարգապահական կանոնակարգը չպահպանելու համար «Փյունիկ» ՀԱ-ի խաղացող Ա․ Իվանովին տրվում է մեկ խաղով որակազրկում՝ «մրցակցի վրա վնասվածք հասցնելու վտանգով սխալ հարձակում» խախտման համար։