Բոլոր նորությունները

Հայաստանի հավաքականը սկսել է 2025 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական հավաքը

Հունվարի 18-ին Մոսկվայում մեկնարկել է տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը։
Վադիմ Գուսկովի թիմը շարունակում է նախապատրաստվել ապրիլի 13-ից 19-ը Երևանում կայանալիք IV դիվիզիոնի տնային աշխարհի առաջնությանը։
Մոսկվայում Հայաստանի հավաքականը կմարզվի մինչև հունվարի 23-ը, ինչպես նաև կանցկացնի երեք ընկերական հանդիպում ՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հավաքականի (հունվարի 20), պետական կառավարման համալսարանի հավաքականի (հունվարի 21), ինչպես նաև Գիշերային հոկեյի լիգայում հանդես եկող ՌԽԿ-ի (հունվարի 23) դեմ: