Հայաստանում տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության թալիսմանի քվեարկությունը մեկնարկել է
2025-01-20 19:28
Քվեարկությունը կտևի մինչև փետրվարի 10-ը՝ Երևանի ժամանակով 00:00։
Հաղթողին ընտրելու կարգը որոշ փոփոխությունների է ենթարկվել․ հանրային քվեարկության արդյունքում 5 աշխատանք կհայտնվի եզրափակիչ փուլում, որտեղ էլ փորձագիտական հանձնաժողովը կորոշի հաղթողին։
Հաղթողը կհայտարարվի փետրվարի 15-ին Հայաստանի հավաքականի և Հայաստանի հոկեյի լիգայի կայքում ու սոցիալական ցանցերում։