Բոլոր նորությունները

Գամփրը՝ 2025 թվականի հոկեյի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանն Հայաստանում!

Փորձագիտական ժյուրին լավագույնն է ճանաչել Էլլա Ամատունու աշխատանքը։

«Հայկական գամփրը պահակաշների ցեղատեսակ է, որի արմատները գալիս են Հայկական լեռնաշխարհից։ Այն հայտնի է իր ուժով, ճկունությամբ և դիմացկունությամբ։ Գամփրը ունի ամուր, զանգվածային մարմին և խիտ բուրդ, որն ապահովում է պաշտպանություն բոլոր եղանակային պայմաններում։

Եվ հենց իր այս յուրահատկությամբ նա դարձել է հայկական ազգի խորհրդանիշը։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ գամփրը հիանալի թալիսման է Հայաստանի ներկայացման համար սառցե հոկեյի աշխարհի առաջնությանը», – պատմեց Էլլան իր աշխատանքից։

Մասկոտ Գամփրը կուրախացնի երկրպագուներին առաջնության ընթացքում, որը կանցկացվի Երևանում ապրիլի 13-19-ը։

Շնորհավորում ենք Էլլային!