«Փյունիկի» գլխավոր մարզիչն ու հարձակվողը խոսել են կանոնավոր առաջնությունում թիմի ունեցած դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվել փլեյ-օֆֆի իր ակնկալիքներով:
— Կանոնավոր մրցաշրջանը «Փյունիկի» համար հեշտ չանցավ։ Որո՞նք էին հիմնական դժվարությունները, և ի՞նչպե՞ս եք նախատեսում այդ փորձն օգտագործել փլեյ-օֆֆում։
— Խնդիրները կապված էին կազմի հետ․ խաղերին մասնակցում էինք ընդամենը 7-8 խաղացողներով։ Բացի այդ, շատ էին անիմաստ հեռացումները, որոնք շատ էին խանգարում։ Հնարավոր չէ հաղթել, երբ կես խաղը անցկացվում է թվային պակասով՝ այդ էլ կրճատ կազմով։ Փլեյ-օֆֆում արդեն կունենանք ամբողջական կազմ։ Խաղալու ենք միայն հաղթանակի համար։
— Փլեյ-օֆֆը պահանջում է թիմից առավելագույն կենտրոնացում։ Ո՞ր հիմնական բաղադրիչներն եք նախատեսում բարելավել հաջողության հասնելու համար։
— Ամենակարևորն այս պահին՝ խուսափել ավելորդ հեռացումներից։ Կաշխատենք ավելի լավ կազմակերպել պաշտպանության գոտու աշխատանքը, քանի որ այս մրցաշրջանում այնտեղ խնդիրներ էինք ունենում։