Բոլոր նորությունները

Վադիմ Գուսկով. «Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ լինելը մեծ պատիվ է»

— Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

— Փորձում եմ մի փոքր հեռու մնալ այդ հարցից, որովհետև, բնականաբար, դա մեծ պատիվ է: Անհավանական և լուրջ առաջխաղացում է անձամբ իմ կարիերայում, բայց միևնույն ժամանակ՝ եռակի պատասխանատվություն ամբողջ երկրի առաջ։ Փորձում եմ ինքնս ինձ այդ հարցերը քիչ տալ և գլոբալ խնդիրները հնարավորինս պարզեցնել։

Ես պետք է որակյալ մարզումային պլաններ մշակեմ, գտնեմ ընդհանուր լեզու բոլոր խաղացողների հետ, այնպես անեմ, որ նրանք հասնեն փոխըմբռնման առավելագույն մակարդակի։

Մեզ սպասում է իսկապես լուրջ, նշանակալի և պատասխանատու արկած։ Եվ այդ ամենը պետք է բաժանել փոքր քայլերի, որոնցից յուրաքանչյուրի կատարումը մեզ կհասցնի այն արդյունքին, որին բոլորը սպասում են։