Բոլոր նորությունները

Մեծ հոկեյի տոն Գյումրիում

Մարտի 8-ին՝ Բարեկամության զբոսայգում, Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ։

Այս միջոցառումը նվիրված է Գյումրիում հոկեյի մշակույթի զարգացմանն ու հայ-չեխական միջազգային հարաբերությունների ամրապնդմանը։

Օրվա ընթացքում ձեզ սպասվում են՝

◽️ Չեխիայի դեսպանի և Չեխիայի հոկեյի միության ներկայացուցչի ելույթներ

◽️ Գյումրիի մարզադպրոցի սաների ցուցադրական ելույթներ

◽️ Չեխական տարբեր տեսակի գարեջրի համտես, ինչպես նաև հայկական և չեխական խոհանոցի ուտեստներ

Սպասում ենք բոլորին! 🇦🇲🇨🇿