Բոլոր նորությունները

Մաքսիմ Կուզնեցով. «Զգացվում է, որ երկրպագուները կարոտել են հոկեյը»

«Առյուծներ»-ի հարձակվողը մեկնաբանել է «Փյունիքի» դեմ շարքի առաջին խաղը (5:8)

- Հիանալի խաղ էր, շնորհակալ եմ թիմակիցներին և մրցակիցներին։ Դժվար է խաղալ երկար դադարից հետո։ Բացի այդ, սառույցը շատ փափուկ էր, նոր էր պատրաստվել խաղի համար, և բարդ էր մուտք գործել խաղ։ Լավ խաղ էր, բազմաթիվ գոլային պահերով։ Որոշ պահեր չկարողացանք իրացնել, բայց բոլորն էլ պայքարեցին։ Վաղը նոր խաղ կլինի։

- Ի՞նչ պետք է փորձեք բարելավել առաջիկա օրը։

- Նախ՝ հանգստանալ։ Այսօր շատ էինք կորցնում չեզոք տափօղակները, և դա մեզ շատ անհանգստացրեց։ Եթե վաղը իրացնենք մեր պահերը և հաջողությունը մեր կողքին լինի, հաղթանակը մեզ կմնա։

- Ինչպե՞ս կգնահատես խաղի մթնոլորտը։

- Երկրպագուները կարոտել էին հոկկեյը, նրանց համար սա կատարյալ խաղ էր սցենարով։

Շարքի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին և կմեկնարկի 21:00-ին: Հասցե ՝ Ծարավ Աղբյուրի 55/25, սառցե Արենա "Գազպրոմ Արմենիա"ՓԲԸ