«Առյուծները» հաղթեցին «Փյունիքին» Մաքսիմ Լեոնովի պոկերի շնորհիվ
2024-12-07 15:56
AHL 2024/25 մրցաշրջանի կանոնավոր առաջնության 1-ին տուրի խաղում «Առյուծները» հաղթեցին «Փյունիքին»՝ 9:5 հաշվով։
«Առյուծների» կազմում քառակի տափօղակով աչքի ընկավ Մաքսիմ Լեոնովը, դուբլի հեղինակ դարձավ Արթուր Հարությունյանը, իսկ մեկական գոլ խփեցին Մաքսիմ Կուզնեցովը, Արսեն Համբարձումյանը և Արման Ենոքյանը։
«Փյունիքի» կազմում դուբլ գրանցեցին Վալենտին Կովալենկոն և Իգոր Կրիվիխը, իսկ մեկ գոլ իր անվան դիմաց գրանցեց Էդուարդ Մալաքյանը։