Բոլոր նորությունները

«Առյուծները» հաղթեցին «Փյունիքին» Մաքսիմ Լեոնովի պոկերի շնորհիվ

AHL 2024/25 մրցաշրջանի կանոնավոր առաջնության 1-ին տուրի խաղում «Առյուծները» հաղթեցին «Փյունիքին»՝ 9:5 հաշվով։

«Առյուծների» կազմում քառակի տափօղակով աչքի ընկավ Մաքսիմ Լեոնովը, դուբլի հեղինակ դարձավ Արթուր Հարությունյանը, իսկ մեկական գոլ խփեցին Մաքսիմ Կուզնեցովը, Արսեն Համբարձումյանը և Արման Ենոքյանը։

«Փյունիքի» կազմում դուբլ գրանցեցին Վալենտին Կովալենկոն և Իգոր Կրիվիխը, իսկ մեկ գոլ իր անվան դիմաց գրանցեց Էդուարդ Մալաքյանը։

Խաղի ամփոփում

«Առյուծները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն դեկտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին՝ ԲԿՄԱ-ի դեմ։ «Փյունիքը» նույն օրը՝ 23:00-ին, կմրցի «Պղպեղների» հետ։