«Փյունիկի» գլխավոր մարզիչն ու հարձակվողը ամփոփեց ՀՀԼ-ի կանոնավոր առաջնության 6-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումը (10:3), ինչպես նաև կիսվեց ԲԿՄԱ-ի հետ պլեյ-օֆֆի կիսաեզրափակչում հնարավոր հանդիպման վերաբերյալ իր ակնկալիքներով։
— Թիմը շատ լավ խաղաց պաշտպանության գծում, և դա իր արդյունքն ունեցավ։ Մենք գրեթե բոլոր հարձակումներն ավարտեցինք, կարողացանք հնարավորինս շատ գոլեր խփել։
— Ամենայն հավանականությամբ, պլեյ-օֆֆի առաջին փուլում կխաղաք ԲԿՄԱ-ի դեմ։ — Այդ սերիան հաստատ կլինի ամենաուժեղներից և սկզբունքայիններից մեկը։ Սա երկու շատ ուժեղ թիմերի դիմակայություն է։ Կարծում եմ՝ կլինի հինգ հանդիպում։