Բոլոր նորությունները

Մաքսիմ Լեոնով․ «Թիմն այսօր հիանալի խաղաց»

2024-12-07 16:06
«Առյուծների» հարձակվողը ամփոփեց AHL 24/25 առաջնության կանոնավոր մրցաշարի առաջին տուրում «Փյունիքի» դեմ անցկացրած հանդիպման արդյունքները (9:5):

— Շնորհավորում եմ քեզ AHL-ում դեբյուտային խաղում «փոկեր» գրանցելու առթիվ։ Նշիր քո զգացողությունները այսպիսի պայծառ դեբյուտից։
— Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Շատ լավ է, հաճելի զգացողություններ ունեմ։ Խաղը շատ հետաքրքիր էր, ինձ դուր եկավ։ Թիմը հիանալի խաղաց։ Արսեն Համբարձումյանն այսօր ուղղակի հիասքանչ էր։

— Ի՞նչ կարող ես ասել հայկական հոկեյի մակարդակի մասին:
— Լավ մակարդակ է, բավականին հետաքրքիր է։ Հրավառային խաղացողներ կան, որոնց հետ հետաքրքիր է խաղալ։ Ընդհանուր առմամբ՝ հիանալի։

— «Առյուծները» պարտվեցին եզրափակչում, բայց այսօր փոքր ռևանշ վերցրին պարտության համար: Այս մասին խոսակցություններ եղել ե՞ն հանդերձարանում:
— Ոչ, պարզապես նորից սկսեցինք մրցաշրջանը։ Առաջ ենք գնում, նոր նպատակ ունենք։

—Վաղը «Առյուծները» խաղալու են ԲԿՄԱ-ի հետ, այն նոր թիմ է լիգայում: Նրանց մասին ի՞նչ գիտես:
- Ընդհանրապես ոչինչ չգիտեմ, միայն լսել եմ, որ բավականին ուժեղ կազմ ունեն, դրա համար՝ տեսնենք։ "Պղպեղների" հետ խաղում կտեսնենք, թե ինչ են նրանք իրենցից ներկայացնում։

Խաղի ամփոփում